Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Վերջին զանգը» կհնչի մայիսի 22-ին

«Վերջին զանգը» կհնչի մայիսի 22-ին
02.05.2015 | 13:10

Այս տարվա «Վերջին զանգը» հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 22-ին: Այս օրը դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպվում է վերջին դաս, վերջին զանգի միջոցառում և տոնական համերգներ: Իսկ միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-23-ին:

Դիտվել է՝ 3491

Մեկնաբանություններ